Փոխարժեք
GBP 0.00
EUR 0.00
GEL 0.00
RUB 0.00
USD 0.00
Եղանակը Երևանում
28°C
ցերեկ
13°C
գիշեր
Գլխավոր
  • Տնտեսության ինտելեկտուալ գերեզմանափորը
    Վերլուծություն

    Այն բանից հետո, երբ ընդունվեց Կառավարության ներկայացրած ծրագիրը, վարչապետին ու նրա թիմակիցներին հանկարծ սկսեց թվալ, թե դա տեղի ունեցավ, քանի որ Կառավարության ծրագիրն այնքան փայլուն էր, այնքան իրատեսական, որ այլ կերպ չէր կարող լինել:Շտապենք հիշեցնել, սակայն, որ ծրագիրն ընդունվեց ոչ թե նրա համար, որ լավն էր, այլ որովհետեւ ՀՀԿ-ում գործում է «դե հիմա էդ է, ինչ անենք» սկզբունքը:Այդուհանդերձ, Կառավարության ծրագրի ընդունումից անմիջապես հետո Տիգրան Սարգսյանի թիմն իր ողջ կազմով լծվեց գործի. հիմա պետք է շատ ու անընդհատ ասեն, որ վարչապետը լավն է, պուպուշ է: Սակայն սա ասելու ամենահարմար ձեւը երբեմն այլոց մրոտելն է, ասենք, պատեհ-անպատեհ ԲՀԿ-ին հիշելը, բոլորին աջուձախ հիշատակելը, ախ, հա, մոռացանք կրթության պահը: Վարչապետի թիմն իրեն սպասարկու լրատվամիջոցներով հանդերձ ու անհատ լրագրողների միջոցով մասնավորապես մեռան նշելով, թե Տիգրան Սարգսյանը ներկայանալի է, խելացի ու զարգացած: Բայց դե արի ու մի ասա. որքա՞ն արժե այդ գրագիտությունը ձեզ կողմից գովերգած, եթե այսօր բյուջեն փող չունի, որ գյուղացիներին կարկտահարության վտանգը փոխհատուցի:Փոխարենը պատգամավորներն ունեն, այնքան, որ կարող են իրենք փողը տալ գյուղացիներին: Ահա, թե որտեղ են իրականում գտնվում բյուջեի, այսինքն մեր փողերը: Իսկ ինչու նույն վարչապետը չի կարողանում այնպես անել, որ բյուջեի միջոցով կարողանա գյուղացիներին փոխհատուցում տալ, եւ բացի դա, ինչու Տիգրան Սարգսյանն իր խելքից, ներկայանալի լինելուց ու սիրուն-պուոպուշ դիպլոմներից չի օգտվում, երբ հարցը հասնում է լուրջ գործերին՝ աղքատության նվազմանը, աշխատատեղերի իրոք ավելացմանը, տնտեսության բացասական ցուցանիշին: Ինչու սրանք հաշվի չի առնում, ինչումն է խնդիրը: Թե՞ այսքան գովերգած բոլոր հատկանիշները միայն ներկայանալի լինելու մեջ են տեղավորվում, ոչ ավելին:Ու ի դեպ, որքան էլ վարչապետը իրեն շրջապատի ինտելեկտուալ համարողնորով, ու ինչքան էլ նույն մարդիկ երկրպագեն ու համարեն ինտելեկտուալ, միեւնույնն է, դրանից բան չի փոխվում: Շարքային քաղաքացիները մեկ է, Տիգրան Սարգասյանին համարում են դատարկ, սուտի ինտելեկտուալ, ուրիշ տիտղոս առայժմ չեն տալիս: Ախ, հա, նաեւ «տնտեսության գերեզմանափոր» տիտղոսով է հայտնի: Դե, լավ, որպեսզի ձեր ասած ինտելեկտուալն էլ դեր ունենա, ասենք այսպես՝ ինտելկտուալ գերեզմանափոր տնտեսության…Հայ Ազատյան 

    Կարդալ ավելին
  • Երբ մի զրոն... Գալուստ Սահակյանը պատմության մեջ կմնա տափակ շուլուխներով
    Քաղաքականություն

    Իշխանական թևի ներկայացուցիչները տագնապի մեջ են և ԱԺ ամբիոնից փորձում էին քննադատել ընդդիմությանը՝ անգամ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:  Վերջինիս Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ երկու անգամ վիրավորեցին, սակայն ինքը դրանից չի վիրավորվել, հակառակը ուրախ է. «Ես շատ ուրախ եմ, որ հնչում է իմ անունը, դա նշանակում է, որ իմ քննադատությունը տեղ է հասել: Ինձ զրկեցին խոսքի իրավունքից, միկրաֆոնս անջատեցին, բայց ես սրանից տրագեդիա չեմ սարքում: Սա նշանակում է, որ նրանց նյարդերը տեղի են տալիս ու հասկանում են, որ մեզ հետ փաստարկներով չեն կարող խոսել, գնում են կանոնակարգի կոպտագույն խախտումների, միայն թե իրանց արածը ծածկեն»,- ասաց  Զուրաբյանը:  Գալուստ Սահակյանի՝ Զուրաբյանին ուղղված քննադատություններին, մասնավորապես իրեն զրո անվանելուն, պատգամավորն արձագանքեց.«Բանականության առումով այդ պուճուր եղբայրների վրա չեն նեղանում ու չեն ջղայնանում: Ինչ վերաբերում է զրոյին, փաստորեն մի զրո կա Հայաստանում, որ հունից հանում է վարչապետին, մեծամասնության խմբակցության ղեկավարին, մի զրո կա, որի մասին ամբողջ պետական իշխանական պրոպագանդան օր ու գիշեր խոսում է, կարողանում է ժողովրդին ճշմարտությունը հասցնել ու չգիտես ինչի այդ մարդիկ խոսում են միայն այդ զրոյի մասին»: Զուրաբյանը Գալուստ Սահակյանին պատմության մեջ չի տեսնու, քանի որ ըստ պատգամավորի՝ Գալուստ Գրիգորիչի շուլուխներն անիմաստ են. չնայած. «Գալուստ Սահակյանը կմնա պատմության մեջ իր տափակ շուլուխներով, ուրիշ ինչով կմնա», - նշեց Լևոն Զուրաբյանը:  ՀԱԿ պատգամավորը անդրադաձավ նաև գազի գնի թանկացմանը՝ ասելով. «Իրականում շատ լուրջ հիմքեր կան հայտարարելու, որ այդ գործարքը դեռ նախորդ տարի հոկտեմբերին կնքված էր, այսինքն կար պայմանավորվածություն Ռուսաստանի հետ: Սա մախինացիա է, որի համար նրանք պետք է պատասխան տան: Բոլոր հիմքերը կան համարելու, որ հայտարարենք, որ Հայաստանի իշխանությունները հասարակական կարծիքը մանիպուլյացիայի են ենթարկել, և հետևաբար` բոլոր հիմքերը կան նախագահական և ավագանու ընտրությունները նորից անցկացնելու, քանի որ խաբել են ժողովրդին»,- համզված է նա:  

    Կարդալ ավելին
  • Որոշել եք այլևս մենակ դալան չմտնե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ նախարարներին
    Քաղաքականություն

    ՀՅԴ-ն դեմ է քվեարկել Կառավարության ծրագրին, քանի որ այն հռչակագիր է, որը ևս մեկ անգամ նսեմացնում է հայ ժողովրդին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:  Ինչ վերաբերում է գազի գնի թանկացմանը, պատգամավորը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները ունակ չեն հիմնարար, լուրջ բարեփոխումներ իրականացնել երկրում. «Գազի գնի բարձրացումը իր հետ կբերի շղթայական սպառողական գների բարձրացման, որն էլ, ինչպես հայտնի է, կբերի սոցիալական նոր լարվածության»,- նշեց Ա. Մինասյանը՝ հավելելով, որ այս իշխանությունները անպատասխանատու են երկրի քաղաքացիների առաջ վերեւից ներքեւ` սկսած երկրի նախագահից: Իսկ մտքի հեղափոխություն արտահայտությունը հերթական անգամ օգտագործվում է քողարկելու համար ստեղծված իրավիճակը:  Պատգամավորը մեկնաբանեց նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն դիտարկումը, որ եթե չլիներ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա ՀՅԴ-ն որտեղ կլինեիք: Ըստ Արծվիկ Մինասյանի` այդ հայտարարությամբ Գալուստ Սահակյանն ավելի շատ «քցեց» նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը. «Գալուստ Գրիգորիչն ինչպես միշտ փայլում է իր մտքի գոհարներով: Եթե նախագահը չլիներ, ապա հավանաբար, Դաշնակցությունը իշխանություն կլիներ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:  Վահան Հովհաննիսյանի հայտարարությունից հետո, թե նախագահի ու վարչական ռեսուրսի օգնությանը չդիմելու պարագայում նախարարներից ոմանց դալաններում կծեծեն, ԱԺ շենքից դուրս եկող դալանում Արծվիկ Մինասյանը տեսել է Արմեն Աշոտյանին, Հրայր Թովմասյանին և Դավիթ Սարգսյանին: Ա.Մինասյանը կատակով հարցրել է. «Երեկվա հայտարարությունից հետո որոշել եք այլևս մենակ դալան չմտնե՞ք»։

    Կարդալ ավելին
  • Գալուստը ներողություն խնդրողը չէ
    Քաղաքականություն

    «Ես երբեք ներողություն չեմ խնդրում»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ շարունակելով. «Հարցը տալիս ես աչքերիս մեջ նայելո՞վ: Նմա՞ն եմ ես ներողություն խնդրողի: Ես ներողամիտ եմ, բայց երբեք ներողություն չեմ խնդրում, որովհետև ապրել եմ այնպես, որ դրա առիթները չկան»:  Նշենք, որ քիչ առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ Գալուստ Սահակյանը պետք է ներողություն խնդրի Զարուհի Փոստանջյանից. «Ես անթույլատրելի եմ դիտում Գալուստ Սահակյանի արած վիրավորական արտահայտությունները պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին: Եթե մի կողմ դնենք Գալուստ Սահակյանի տարիքը, նրա դերը ԱԺ-ում, որպես տղամարդ` դա տղամարդու արարք չէր: Ես անընդունելի եմ համարում նաև, երբ մեր խմբակցության անդամներն են նման արտահայտություներ թույլ տալիս: Նա պետք է քաջություն ունենա ներողություն խնդրել Զարուհի Փոստանջյանից»,- քիչ առաջ հայտարարեց Ռ. Հակոբյանը:  Սակայն Գ. Սահակյանն այլ կարծիքի է. «Այնպես եք ասում կնոջը վիրավորել, կարծես կրակել են վրան: Ճղճղալ, լպիրշ արտահայտություններ անել Հանրապետականին, նրա լիդերի հասցեին... ես նրան չեմ վիրավորել, հակառակը դրական  խոսք եմ ասել»,- ասաց Գ. Սահակյանը:   Իր հասցեին ուղղված մեղադրանքներին Գ. Սահակյանը պատասխանեց. «Բնական է, երբ մարդկանց ծեծում ես, պիտի թողնես մինչև վերջ լացեն, հանգստանան, նոր պատասխանես: Ես չէի կարծում, որ անվերադարձ պիտի լինեին այդ արտահայտությունները, դրանք դիպուկ էին ու տեղին: Երբևիցե Հանրապետականը չպիտի շշուկներով խոսի»:      

    Կարդալ ավելին
  • Ինչո՞ւ է աղմկում ՀՀԿ երիթեւը
    Վերլուծություն

    ԱԺ-ում Կառավարության ծրագիրը քննարկելիս շատ բան պարզ դարձավ: Եվ առաջին հերթին պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն ճաքեր է տվել, ու այդ ճաքերում արդեն իրենց «բույնն» են դրել ՀՀԿ-ում առկա ներքին հակասությունները:Ու ընդ որում այդ հակասությունները ոչ միայն խմբավորումներով է պայմանավորված կոնկրետ անձի շուրջ, այլ նաեւ՝ տարիքային հակասություններով: Երիտասարդ ՀՀԿ-ականները փորձում են ցույց տալ, թե իրենք արդեն «մեծ» են, հասունացել են, եւ արդեն քաղաքական սերնդափոխություն անելու ժամանակն է. իրենք քննությունը հանձնել, 55 % ձայն են ստացել: ՀՀԿ-ական կուրիոզ ջահելները բոլորն էլ, ովքեր ելույթ ունեցան ԱԺ ամբիոնից, իրենց պարտքը համարեցին խոսել ընտրություններից` ցանկանալով նշել, թե տեսեք` մենք էնքան կայինք, որ ավագանու պես կարեւոր, չտեսնված ու դարակազմիկ ընտրություններում հաղթեցինք: Այդպիսի մոլորության մեջ էր, օրինակ, նաեւ Արմեն Աշոտյանը. ով ԱԺ ամբիոնից միամտություն ունեցավ հայտարարելու, թե երիտասարդ քաղաքական գործիչը 55 տոկոս ձայն է ստացել, հաղթել է ընտրություններում: Կարեն Ավագյանն էլ, որպես չինական արտադրության Արմեն Աշոտյան, ելույթի ընթացքում ասաց ինչ-որ լղոզած, սակայն միանգամայն բոցաշունչ բաներ՝ չմոռանալով նշել ավագանու ընտրություններին իրենց հաղթանակի մասին: Հետաքրքրական է, որ ՀՀԿ երիտթեւն առաջ է տանում ոչ թե այն միտքը, որ հաղթանակը եղել է հենց ՀՀԿ-ինը, այլ այն, որ հաղթել է հենց երիտթեւը: Թե ասա, այ ջահելներ, նախ այն, ինչ եղավ ավագանու ընտրություններին, հաղթանակ չես կոչի, հետո էլ, ասած Վահան Հովհաննիսյանի, տեսնես` Ազատիչը, Գառնիկիչն ու Արգամիչը չլինեին, էդ հաղթանակի դափնիները ոնց էիք վերցնելու:Սույնով դուրս է գալիս, որ համակարգում եղած հակասությունները տալիս են շատ հարցերի պատասխաններ, եւ այնպիսի պատասխաններ, որոնք արդեն դուրս են զուտ ամբիոններից հայտարարություններ անելու մակարդակից. գործի են դրվել սոցիալական ցանցերը, թերեւս Աշոտյանի գլխավորությամբ, մամուլի սեկտորն էլ իր վրա է վերցրել Շարմազանովը` մի քանի ճակատով փորձելով իրենց տեղն ամրացնել, ավագներին «մանրից» իրենց տեղը նստեցնել:ՀՀԿ երիտթեւը, որ առանց այն էլ համեստության ու խոհեմության մարմնացում չէր, այս վերջին ընտրություններից հետո ինչ-որ չափից դուրս են ոգեւորվել: Այս իմաստով որպես Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետ, Շարմազանովի ոգեւորությունն ու ինչ-որ տեղ նաեւ «լոպազությունն» այլեւս չափեր չեն ճանաչում: Թերեւս Էդուարդ Շարմազանովն իրեն արդեն նախագահ է երեւակայում, պատկերացնում է` ինչպես է դնում իր թեկնածություն նախագահական ընտրություններին, ինչպես է Կարեն Ավագյանը դառնում նրա շտաբի պետը, ինչպես է ինքը 80 խփում, ինչպես է ինքը նախագահի վեհ հայացքով չափում իր ժողովրդին, որ մինչեւ իրեն հասնի, երեւի մի քաղաքաչափ ժողովուրդ դարձած կլինի… Սակայն մինչ այդ ինչքան ուժ ունի, փորձում է հաստատվել, հնարավորություններն ընդլայնել: Արդյունքում մենք ունենում ենք իրար դեմ պայքարող, ներկուսակցական կեղտոտ հարաբերություններին մյուսներին ներքաշող ջահել սերունդ, ու եթե այս տեսակ ջահելներն են մեր երկրի ապագան (ճիշտ էր ասում Գալուստ Գրիգորիչը, ԱԺ-ում շատերն են նախ թաղի խուժան են եղել, հետո դարձել ԱԺ պատգամավոր), ուրեմն ավելի տխուր վիճակ էլ է լինում, քան հիմա սա է:Ի դեպ, մենք երեկ հետաքրքրվեցինք ԱԺ աշխատակիցներից, թե իսկապես Շարմազանովի օգնականների աշխատավարձը չեն բարձրացրել, ասացին` նման խոսակցություն չի եղել: Փաստորեն այս անգամ գոնե Շարմազանովը ճիշտ էր ասում: Այդ դեպքում տեսնես մամուլի հետ սերտ կապեր ունեցող մամուլի խոսնակը կարող է իմանալ, թե ինչպես են նման լուրեր հայտնվում մամուլում, չլինի՞ անձնական կապերն ու հեռահար հավակնություններն են պատճառը, կամ գուցե սա սերնդափոխությանը միտված հերթական քայլերի՞ց է, չի ասվի…Արտակ Քաջար

    Կարդալ ավելին
Ամենամեկնաբանվածը
Այսօր Շաբաթ Ամիս
19.06.2012 15:42
0 մեկնաբանություն
Չ՛ի քանդվելու
19.06.2012 14:36
0 մեկնաբանություն
Եթե որոշել էիք մոտ ապագայում Սիրիա ուղևորվել, ապա դա առաջիկայում դժվար թե ստացվի Արմավիա ընկերության հետ:
20.06.2012 16:13
0 մեկնաբանություն
Հայ փաստաբանը ԱՄՆ դատարանում վերահաշվարկ է պահանջել
14.05.2013 19:29
1 մեկնաբանություն
Երբ հեռացավ Ծառուկյանը... (տեսանյութ, լուսանկարներ)
19.06.2012 15:42
0 մեկնաբանություն
Չ՛ի քանդվելու
19.06.2012 14:36
0 մեկնաբանություն
Եթե որոշել էիք մոտ ապագայում Սիրիա ուղևորվել, ապա դա առաջիկայում դժվար թե ստացվի Արմավիա ընկերության հետ:
14.05.2013 19:29
3 մեկնաբանություն
Երբ հեռացավ Ծառուկյանը... (տեսանյութ, լուսանկարներ)
25.04.2013 13:27
2 մեկնաբանություն
Ժողովրդի հետ ես, դե նրա հետ էլ գնա
18.04.2013 14:43
1 մեկնաբանություն
ՀՀԿ-ականների հավաքը (Ֆուտուրիստական)
Սոց հարցումներ
Ինչպես եք գնահատում իշխանությունների վերաբերմունքը սփյուռքահայերի նկատմամբ
Արդյունքները
Հայաստան
24.05.2013 22:22 Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել վանաձորցիներից 24.05.2013 22:01 Ոստիկանությունն էլ խառնվեց կարկուտի հարցերին 24.05.2013 21:32 Արգենտինայի դեսպանությունը տոնեց Մայիսյան հեղափոխության 203–ամյակը Բաժնի բոլոր նորությունները
Քաղաքականություն
24.05.2013 19:05 Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին 24.05.2013 14:32 Երբ մի զրոն... Գալուստ Սահակյանը պատմության մեջ կմնա տափակ շուլուխներով 24.05.2013 14:20 Որոշել եք այլևս մենակ դալան չմտնե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ նախարարներին Բաժնի բոլոր նորությունները
Իրավունք
24.05.2013 16:33 ԹԻ-ն ԱԺ էթիկայի հանձնաժողով է դիմել՝ քննելու Ս.Ալեքսանյանի կողմից ընտրական գործընթացներին միջամտելու հարցը 24.05.2013 13:42 Թրանսփարենսի Ինթերնեշնլը դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողովին՝ պատգամավորների օգնականների հարցով 24.05.2013 10:14 Գլխավոր դատախազի մորաքրոջ շղթան գողացել են Բաժնի բոլոր նորությունները
Մշակույթ
24.05.2013 14:50 Երևանում կանցկացվի ՆՈՖԻ 3-րդ միջազգային կինոփառատոնը 24.05.2013 11:47 Սամվել Կարապետյանը՝ Ազգային գրադարանից թալանված արժեքների մասին (տեսանյութ) 23.05.2013 17:33 Մահացել է քաղցկեղից տառապող երիտասարդ երգիչը Բաժնի բոլոր նորությունները
Հարցազրույց
20.05.2013 12:47 Լինել այլընտրանք և առաջ տանել ժողովրդի շահը. Գագիկ Ծառուկյան 26.04.2013 11:18 Երևանցին ապրում է վախի մթնոլորտում. Վահագն Խաչատրյան 24.04.2013 12:10 Հրեաները ոչ պետականորեն ճանաչում են հայերի ցեղասպանությունը Բաժնի բոլոր նորությունները
Շոու բիզնես
22.05.2013 14:08 Ինչի՞ համար է Աստղիկը Բարսելոնից վերադարձել հայրենիք 20.05.2013 11:31 Մի փոքր «Օսկարային» ստացվեց, բայց սրտիցս էր. Ռազմիկ Ամյան 17.05.2013 14:08 Արևիկն ու Հենրիխն ընկերությո՞ւն են անում Բաժնի բոլոր նորությունները
Տնտեսություն
24.05.2013 20:37 Մեկ շաբաթում ՀՀ բանկերը տրամադրել են 35 մլրդ դրամի և 39 մլն դոլարի վարկ 24.05.2013 16:51 1-2 տարի կպահանջվի, մինչև վերականգնվեն Արմավիրի այգիները 24.05.2013 15:01 «Հայաստանի եվրոպացի բարեկամների» խորհուրդը իշխանություններին՝ գազի գնի վերաբերյալ Բաժնի բոլոր նորությունները
Սպորտ
24.05.2013 23:55 Մխիթարյանը եւ խաղընկերները` ընդդեմ 111 երեխաների (լուսանկարներ) 24.05.2013 22:46 Դեռևս համաձայնություն չկա Յուվենտուսի հետ. Իգուաինի գործակալ 23.05.2013 21:55 Բավարիայի հարձակվողը տեղափոխվեց Վերդեր Բաժնի բոլոր նորությունները
Վերլուծություն
24.05.2013 14:53 Տնտեսության ինտելեկտուալ գերեզմանափորը 24.05.2013 13:19 Ինչո՞ւ է աղմկում ՀՀԿ երիթեւը 24.05.2013 11:26 Ո՞ւմ համար է վարչապետի հեղափոխությունը Բաժնի բոլոր նորությունները
Մարդիկ
24.05.2013 21:04 Արքայազն Չարլզը կայցելի Հայաստան՝ մայիսի 28-ին 24.05.2013 15:48 Ոչ ընտանեկան բռնությանը (տեսանյութ) 24.05.2013 12:18 Գուանտանամոյի բանտարկյալները կտեղափոխվեն Եմեն Բաժնի բոլոր նորությունները
Տարածաշրջան
24.05.2013 19:35 Բակո Սահակյանը Մարտակերտում մասնակցել է զորավարժությունների ավարտական փուլին 24.05.2013 18:05 Ստեփանակերտում քննարկվել է քաղաքի ջրամատակարարման համակարգի կապիտալ վերանորոգման հարցը 24.05.2013 14:02 Բացվել են Արցախի Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրի համակարգը և Մարտունու հիվանդանոցը Բաժնի բոլոր նորությունները
Աշխարհ
24.05.2013 23:19 Մեքենայի միջից անսպասելի կրակում են ոստիկանի վրա (տեսանյութ) 24.05.2013 17:25 Ստոկհոլմում շարունակվում են անկարգությունները 24.05.2013 17:08 Բեյրութում Սումգայիթի եղեռնագործության 25-ամյա տարելիցին նվիրված խաչքար է տեղադրվել Բաժնի բոլոր նորությունները
Ֆոտո
  • 23.05.2013 23:25 Հարուստ ազգ, աղքատ ժողովուրդ. Սաուդյան Արաբիա (ֆոտո)
  • 23.05.2013 22:52 Բրիտանացի զինվորների սպանությունից վայրկյաններ անց (ֆոտո, տեսանյութ)
  • 23.05.2013 12:55 Կառավարության ծրագիրն ընդունվեց (ֆոտո)
  • 23.05.2013 11:27 Արմավիրում կտեղադրվեն նոր հակակարկտային կայաններ
  • 22.05.2013 23:12 Անտեսանելի խավարի տեսանելի ստվերները (ֆոտո)
  • 22.05.2013 22:16 Օկլահոմա. փրկության վերջին հույսը (Ֆոտո)
  • 22.05.2013 15:31 Հովիկ Աբրահամյանը սայթաքեց` վարդեր նվիրելու պատճառով (Ֆոտո)
  • 22.05.2013 14:58 Ի՞նչ էին քննարկում Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը (Ֆոտո) (Լրացված)
  • 22.05.2013 14:08 Ինչի՞ համար է Աստղիկը Բարսելոնից վերադարձել հայրենիք
  • 21.05.2013 10:49 4-ամյա Անգելինան օգնության կարիք ունի
  • 20.05.2013 23:59 Time ամսագրի լուսանկարների հավաքածուն՝ նվիրված մայիս ամսին (ֆոտո)
  • 20.05.2013 13:04 22-ամյա մատուցողուհուն սպանողը հայտնաբերվել է (ֆոտո)
  • 20.05.2013 10:42 Հրանտ Մաթևոսյանի արձանը նորից են կոտրել (ֆոտո)
  • 20.05.2013 09:58 Կամազը շրջվել է քարի հանքի տարածքում (ֆոտ)
  • 18.05.2013 16:36 Բողոքի ալիքը հասավ կառավարություն (ֆոտոշարք)
  • 18.05.2013 13:38 Քննարկվում են նոր տեխնոլոգիաներ
  • 17.05.2013 23:55 Շաբաթվա լավագույն լուսանկարները՝ ըստ Time-ի. մաս 2-րդ (ֆոտո)
  • 17.05.2013 23:06 Շաբաթվա լավագույն լուսանկարները՝ ըստ Time ամսագրի. մաս 1-ին (ֆոտո)
  • 17.05.2013 22:07 Հանդարտություն և լույս. Քրիս Լևինի տարօրինակ ֆոտոշարքը (ֆոտո)
  • 17.05.2013 19:59 Կուսակցությունները պառակտեցին երկիրը. Նախախորհրդարան (ֆոտո)
  • 17.05.2013 13:57 Դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին
  • 16.05.2013 23:47 Թե ինչ է տեսել Ցարնաևը (ֆոտո)
  • 16.05.2013 22:49 Լուսանկարներ, որոնք արվել են առանց լուսանկարչական տեսախցիկի (ֆոտո)
  • 16.05.2013 14:22 Նամակ նախագահին` գազի գնի թանկացման դեմ (Ֆոտո), (տեսանյութ)
  • 16.05.2013 09:29 Խոշոր հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ում (ֆոտո)
  • 15.05.2013 21:42 Գարեգին Բ-ն ու Ռիտա Սարգսյանն միասին այցելել են «Նագգաշյան մանուկների տուն» (ֆոտո)
  • 15.05.2013 19:56 Թոմաս Մունիտայի լուսանկարները՝ մարդկության մասին (ֆոտո)
  • 15.05.2013 16:34 Ցմահ դատապարտյալի երկրորդ գիրքը կլոր բանտից
  • 15.05.2013 13:16 Լուսինե Թովմասյանը նշանվել է
  • 14.05.2013 23:16 Երևակայական դիսոնանս. Դանիելա Զալցմանի ֆոտոշարքը
Վիդեո
  • 24.05.2013 11:47 Սամվել Կարապետյանը՝ Ազգային գրադարանից թալանված արժեքների մասին (տեսանյութ)
  • 23.05.2013 19:05 Հայ փրկարարները 800 մետր բարձրությունից իրականացրել են ուսումնական թռիչքներ պարաշյուտով (տեսանյութ)
  • 23.05.2013 17:33 Մահացել է քաղցկեղից տառապող երիտասարդ երգիչը
  • 22.05.2013 23:40 Տոռնադոյից տուժածը փլատակների մեջ գտնում է շանը հենց հարցազրույցի ժամանակ (տեսանյութ)
  • 22.05.2013 22:44 Տոռնադոյից հետո ընտանիքը դուրս է գալիս ապաստարանից (տեսանյութ)
  • 21.05.2013 15:14 Ինչ է եղել Սևան-Երևան մայրուղում մինչ նախարարների ժամանումը (տեսանյութ)
  • 21.05.2013 15:03 Հասմիկ Պողոսյանը Սամվել Ալեքսանյանից ծաղկեփունջ չի ստացել (տեսանյութ)
  • 21.05.2013 10:59 Գյումրու տնակային ավանները՝ դժոխք երկրի վրա
  • 20.05.2013 09:29 Քաղաքացիները փրկել են անձրևաջրերից խեղդվող աղջկան
  • 19.05.2013 09:41 Եվրատեսելի 2013. Դորիանսը 18-րդն է
  • 16.05.2013 21:50 Ռուս զինվորի ճակատից հանում են մետաղի կտոր (տեսանյութ)
  • 16.05.2013 21:15 Խելացի շունը երկարատև չարչարանքներից հետո հասնում է իր ուզածին (տեսանյութ)
  • 16.05.2013 14:22 Նամակ նախագահին` գազի գնի թանկացման դեմ (Ֆոտո), (տեսանյութ)
  • 15.05.2013 23:54 Ֆուտբոլային զվարճալի դրվագներ (տեսանյութ)
  • 15.05.2013 21:10 Կալիֆոռնիայի ոստիկանները անօրինաբար մտնում են քաղաքացու տուն (տեսանյութ)
  • 14.05.2013 23:49 Սպորտի պատմության ամենադաժան վնասվածքները (տեսանյութ)
  • 14.05.2013 19:29 Երբ հեռացավ Ծառուկյանը... (տեսանյութ, լուսանկարներ)
  • 14.05.2013 18:26 Հրմշտոց՝ եկեղեցի մտնելուց առաջ (տեսանյութ)
  • 14.05.2013 16:17 Սիրիացի ապստամբների տեսանյութը ցնցել է իրավապաշտպաններին (տեսանյութ)
  • 13.05.2013 23:41 Գետը քշում-տանում է կամուրջը. տեսանյութ
  • 13.05.2013 22:37 Ազատամարտիկները մի քանի օր էլ կսպասեն (ֆոտո, տեսանյութ)
  • 12.05.2013 10:01 Էրդողանին հայհոյել են ուղիղ եթերում (տեսանյութ)
  • 10.05.2013 15:59 Աղվան Հովսեփյանը խուսափում է բնապահպաններից (տեսանյութ)
  • 09.05.2013 15:50 Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել դադարել տրտնջալ (տեսանյութ)
  • 09.05.2013 12:48 Լիսկան ինչ իմանա` խի են գնում… (տեսանյութ)
  • 08.05.2013 18:28 Սպառնում են «Հետք»-ի լրագրողին ու իր ընտանիքի անդամներին (ձայնագրություն)
  • 07.05.2013 16:31 Ոստիկանությունը ունի տեսանյութի իր տարբերակը (տեսանյութ)
  • 07.05.2013 15:18 Դիմակավոր եւ դիմակազերծող լրագրություն (տեսանյութ)
  • 06.05.2013 11:51 «Lonely Planet»-ի ռեմիքս տարբերակը արդեն համացանցում է (տեսանյութ)
  • 05.05.2013 23:23 Ի՞նչ առաքելություն է այսօր դրել իշխանությունը «1in.am»-ի վրա. (տեսանյութ)



Հեռ. 055 444 360
irakan.info լրատվական կայք
Կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս հղումը irakan.info-ին պարտադիր է:





Էլ. հասցե՝ irakaninfo@gmail.com